Հայաստան՝ Արևմուտք-Արևելք բարեկամության հարթակ

Հայությունն  ամբողջ  աշխարհում  կազմում  է  ավելին քան 10  մլն,  որի մեկ երրորդն է միայն ապրում  Հայաստանում  և  Արցախում,  մնացյալ  հայերն  բնակվում  են  հայրենիքից  դուրս՝  սփյուռքում  (այսինքն  հայ  ազգի  ներուժի  առյուծի  բաժինը  արտերկրում է):

Այս առումով հայ ժողովուրդը բավականին նմանություն ունի հրեաներին, սակայն եթե հրեաների մեծամասնությունն ապրում են Արևմուտքի երկրներում, ապա հայկական  սփյուռքը  մեծ  թիվ  է  կազմում  և՛  Արևմուտքում  (ԱՄՆ՝  մոտ  1,5  մլն,  Ֆրանսիա՝  0,9  մլն և այլն),  և՛  Ռուսաստանում  (մոտ  2,5  մլն),  և՛  Իրանում  (ավելին  քան  0,5  մլն):  Այսինքն  իրար  հետ  քաղաքական  բնույթի  բազմաթիվ  խնդիրներ  ունեցող  Արևմուտքի,  Ռուսաստանի  և  Իրանի  միջև  հայությունը կարող  է  լինել  կապող  օղակ, քանի որ  Այս  աշխարհաքաղաքական  բեռների  միջև  համերաշխությունը  միայն  ի  նպաստ  հայության  կլինի:  Սա  է  Հայաստանի  և  հայության  զարգացման  առավել  արդյունավետ  ուղին:

Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցի  միջոցառումների  ընթացքում  աննախադեպ  քաղաքական  իրավիճակ  ձևավորվեց    Հայաստանի  և  ողջ  հայության  համար:  2015 թ. ապրիլի  24-ին  Երևանում  հանդիպեցին  Ֆրանսիայի  նախագահ  Ֆրանսուա  Օլանդն  ու  ՌԴ  նախագահ  Վլադիմիր  Պուտինը, իսկ  բանակցություններն  առնչվում  էին  ոչ  թե  Հայաստանին,  այլ  գլոբալ  աշխարհաքաղաքական  հիմնախնդիրներին,  Ռուսաստանի  և  Արևմուտքի  միջև  առկա  տարաձայնություններին:  Հայությունն առավել շահագրգիռ կլինի, որ մեր երկիրը դառնա  միջազգային  քաղաքական  ու  տնտեսական  բնույթի  տարատիպ  հիմնախնդիրների  կարգավորման  համար  երկխոսության  հարթակ  դառնալ.  Հայաստանը  կլինի  իրական  կապող  օղակ  Արևմուտքի  և  Արևելքի  միջև:

Սկզբունքորեն  սա  Հայաստանի  «շվեյցարացման»  մոդելն  է:  Հայաստանը  պետք  է  ամեն  կերպ  ձգտի  դառնալ  հենց  այդ  բանակցային  պլատֆորմը,  ուր  աշխարհի  առաջնորդները  կքննարկենք  ու  կլուծեն  համաշխարհային  կարևորագույն  խնդիրները:  Հասկանալի  է,  որ  դրան  հասնելու  համար  մեծ  աշխատանք  պետք  է  տարվի.  Հայաստանը  պետք  է  կարողանա  պատշաճ  մակարդակով  անցկացնի  բոլոր  կազմակերպվելիք  միջոցառումները,  իսկ  սփյուռքն ու  հայկական  լոբբին  կլինեն  կազմակերպիչգործակալներ:  Հայաստանի  այդ  նոր  կերպարը  ողջ  հայության  զարգացման,  ինչպես  և  հայապահպանության  հզոր  խթան  կլինի:  Սրանով  հայ  ժողովուրդը  կկարողանա  հետագայում  իր  ազդեցիկ  խոսքն  ասել  միջազգային  (այդ  թվում  և  համահայկական)  հիմնախնդիրների  կարգավորման  մեջ:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ