Հայաստան-Թուրքիա ասիմետրիկ առևտրաշրջանառությունն ու թուրքական ապրանքների «իմպորտափոխարինման» հնարավորությունները

Հայաստան ներմուծվող ապրանքների 4,2 տոկոսը բաժին է հասնում Թուրքիայի Հանրապետությանը[1], ինչը ներմուծումների թվով 6-րդ ցուցանիշն է մեր երկրի համար՝ կազմելով միջին տարեկան ցուցանիշով մոտ 200 մլն դոլար: Մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանվող ապրանքների գումարային թիվը տարեկան կազմում է մոտ 1,3 մլն դոլար[2], այսինքն ներմուծումները գերազանցում են արտահանումներն ավելին քան 150 անգամ:

Նման պատկերը Ցեղասպանություն տեսած ու Պահանջատիրության հարց բարձրաձայնող ժողովրդի համար ազգային ողբերգության նշան է, որքան էլ բիզնեսի համար շահավետ լինի թուրքական ապրանքների ներմուծումը, անընդունելի է երկրորդ պլան մղել ազգային արժանապատվությունը:

Հայաստանը պետական քաղաքականությամբ պետք է թուրքական ապրանքներին այլընտրանք գտնի, պետք է ներդրվի պետական ծրագրով «իմպորտափոխարինման» քաղաքականություն: Որքանո՞վ է այն իրատեսական, դրա համար նախ հասկանանք, թե ինչ է ներմուծվում Թուրքիայից Հայաստան:

Թուրքիայից ներմուծվող ապրանքների հիմնական ցանկը հետևյալն է (ըստ հրապարակային տվյալների).

  2015 թ.
(
մլն դոլար)
2014 թ.
(
մլն դոլար)
2013 թ.
(
մլն դոլար)
2013-2015 թթ.  միջին ցուցանիշը
(
մլն դոլար)
Քիմիական արտադրանքներ 24,0 33,8 31,5 29,8
Հագուստեղեն, տեքստիլ 23,7 32,8 33,5 30,0
Մետաղներ 18,8 32,9 30,2 27,3
Պլաստմասե և ռետինե արտադրանքներ 14,2 24,6 26,1 21,6
Էլեկտրական սարքավորումներ 11,3 27,5 21,5 20,1
Թղթե արտադրանքներ 9,2 10,6 10,6 10,1
Փայտե արտադրանքներ 7,0 18,5 19,2 14,9
Քարե և ապակյա արտադրանքներ 5,0 10,1 9,1 8,1
Ավտոմեքենաներ և սարքավորումներ 3,9 8,2 7,1 6,4
Հանքային արտադրանքներ 2,8 2,1 2,4 2,4
Կենդանական և բուսական ապրանքներ 2,5 3,9 2,4 2,9
Կոշկեղեն և գլխարկներ 1,4 3,3 3,1 2,6
Այլ ապրանքներ 10,6 19,5 11,5 13,9
Ընդհանուր ներմուծումներ 134 228 208        190


Քիմիական
, պլաստմասե ու ռետինե արտադրանքներ – Հայաստանը տարեկան ներկրում է Թուրքիայից մոտ 50 մլն դոլարի մաքրող միջոցներ, օճախ, սոսինձ, մածուկ և բազմաթիվ այլ քիմիական, պլաստմասե և ռետինե արտադրանքներ:
Խորհրդային Միության տարիներին քիմիական արդյունաբերությունը Հայաստանում բավականին զարգացած էր, Երևանի, Կիրովականի (Վանաձորի) և Ալավերդու քիմիական ուղղվածության գործարաններն արտադրում էին են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութեր, ավտոդողեր, արհեստական մանրաթելեր, սոսինձ, վիտամիններ, ամինաթթուներ, հերբիցիդներ, լայն սպառման տարբեր բնույթի ապրանքներ: Մի՞թե անհնար է վերականգնել այդ ներուժը, իհարկե հնարավոր է…

Այժմ գործարանների արդիականացման, արտադրական հզորությունների ավելացման ու նոր գործարանների ստեղծման ճանապարհով իրատեսական է գրեթե ամբողջությամբ փոխարինել Թուրքիայից ներմուծվող քիմիական արտադրանքները հայրենական ապրանքատեսականիով:


Հագուստեղեն, տեքստիլ, կոշկեղեն և գլխարկներ – Թուրքիայից Հայաստան տարեկան ներմուծվում է շուրջ 32 մլն դոլարի տարատիպ հագուստներ, կոշկեղեն, կտորեղեն ու տեքստիլային արտադրանք:

Նշենք, որ Խորհրդային Հայաստանում թեթև արդյունաբերության խոշոր կենտրոններ էին Լենինականը (Գյումրին), Երևանը, Կիրովականը, այս ճոյւղը նաև զարգացած էր Կամոյում (Գավառում), Ստեփանավանում, Գորիսում և այլ քաղաքներում:  Այս ոլորտում ևս պետական ուղղորդված քաղաքականության դեպքում Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի փոխարինելու թուրքական ապրանքները հայկականով:

Առնվազն այս երկու ուղղությունների զարգացման դեպքում Հայաստանում հնարավոր է ստեղծել բազմաթիվ նոր աշխատատեղեր, իսկ հայկական ապրանքատեսականիով բավարարել ոչ միայն երկրի ներքին պահաջարկն, այլև կազմակերպել արտահանում դեպի ԵԱՏՄ երկրներ:


Թուրքիայից ներմուծվող ապրանքների բացարձակ մեծամասնությունը հնարավոր է արտադրել Հայաստանում, իսկ այն ապրանքները, որոնք հնարավոր չէ փոխարինել հայկականով (այդ թվում արտադրական հումքը), անհրաժեշտ է դրանք ներմուծել այլ երկրներից: Չկա մի ոլորտ, որ թուրքական ապրանքներին այլընտրանք չլինի:

«Իմպորտափոխարինման» քաղաքականության մշակումը ենթադրում է պետության կողմից ուղղորդվող մանրամասն աշխատանք. անհրաժեշտ են զգալի ներդրումներ, ինչի համար իշխանությունները պետք է առանձնացնել տնտեսական զարգացման կոնկրետ ոլորտները ու դրանց գործունեության համար ձևավորեն արտոնյալ ներդրումային պայմաններ:  Լավագույն տարբերակն այն կլինի, եթե ստեղծվեն պետական ձեռնարկություններ, որոնց եկամուտն էլ կհոսի պետական բյուջե:
Սրանք ուղենիշային մտքեր են, որոնց իրականացումը բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային շահից:


[1] https://www.cia.gov/library/publications/resources/the-world-factbook/geos/am.html

[2] http://mfa.am/hy/country-by-country/tr/

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ