«Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բադալյանը ներկայացրել է Աշտարակ համայնքում «Դրոշ» էկոավանի կառուցապատման փաստաթղթավորման հետ կապված պարզանումները։
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԹԱՑՔԸ
- 2024 Թ․ — Հավաքագրված կանխավճարներով մաս-մաս վճարմամբ գնվել է 18 հեկտար հողատարածք Աշտարակում
- 2024 թ․ ՀՈՒՆԻՍ — «Դրոշ» էկոավանի հողատարածքը ներկայացվել է նպատակային նշանակության փոփոխության։
- 2024 թ․ ԴԵԿՏԵՄՆԵՐ — Պետական 12 գերատեսչությունները հաստատել են նախագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեն առաջարկել է հարցին անդրադառնալ «Ակադեմիական քաղաք» նախագծի գլխավոր հատակագծի հաստատումից հետո։
- 2025 թ․ ՓԵՏՐՎԱՐ — խնդիրը ներկայացվել է ՀՀ վարչապետին, պատասխանը եկել է 2025 թ․ ԱՊՐԻԼԻՆ ՀՀ կադաստրի կոմիտեից նույն բովանդակությամբ։
- 2025 Թ․ ՄԱՅԻՍ — նոր դիմում է ներկայացվել հողատարածքի կարգավիճակի փոփոխության, 2025 Թ․ ՀՈՒՆԻՍԻ 31-ԻՆ պատասխան է եկել նույն բովանդակությամբ։
- 2025 Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐ — Կառավարության ներկայացրած տվյալներով «Ակադեմիական քաղաքի» նախագիծի գլխավոր հատակագիծը կներկայացվի հաստատման, «Դրոշ» նախագծի հաստատման խոչընդոտը դուրս կգա։
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
- «Դրոշ» էկոավանի առաջին փուլի ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 Թ․ ՄԱՅԻՍ, շահառուներին յուրաքանչյուր ժամկետանց ամսվա համար կհաշվարկվի վճարված կանխավճարի 2 տոկոսի չափով փոխհատուցում։
- Երկրորդ փուլի ժամկետների մեջ փոփոխություններ չեն նախատեսվում․ էկոավանի թաունհաուսների ավարտի նախատեսվող ժամկետն կլինի 2026 Թ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԸ։
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ» ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․
- Նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետին որոշման վերանայման համար
- Իրականացվում է խնդրի կարգավորման իրավական գործընթաց
ԾՐԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ԿՐԿԻՆ ՇԱՀԱՌՈՒ ԴԱՌՆԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ․
- ՄԻՆՉԵՎ 2025 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 31-Ը կարող են գրասենյակներում ներկայացնել դիմումներ ծրագրից դուրս գալու մասին
- ՄԻՆՉԵՎ 2025 Թ․ ՀՈՒԼԻՍԻ 31-Ը նախկինում դուրս եկած շահառուները հնարավորություն են ստանում վերականգնելու իրենց դրամաշնորհները՝ գրասենյակում դիմում ներկայացնելով
- 2025 Թ․ ՕԳՈՍՏՈՍԻՆ հաստատվում է շահառուների վերջնական ցանկը, իրականացվում է դրամաշնորհների հատկացումները
- 2025 Թ․ ՕԳՈՍՏՈՍԻՆ իրականացվում են արդեն իսկ ծրագրից դուրս եկած շահառուների կանխավճարների վերադարձները՝ համապատասխան փոխհատուցումներով
- ՄԻՆՉԵՎ 2025 Թ․ ԴԵԿՏՄԵԲԵՐ շահառուները հնարավորություն կունենան ամրագրելու բիզնես տարածքները։
Այլ պարզաբանումների և ծրագրի ղեկավարի հետ հանդիպման համար ՀՈՒԼԻՍԻ 21-25-Ը՝ ժամը 11։00-ից մինչև 14։00 կարող եք այցելել երևանյան գրասենյակ՝ Լեռ Կամսար 30/2։
Հարցերը կարող եք ԳՐԵԼ նաև ծրագրի ղեկավարի WhatsApp համարին +37491178899։

