Արևմտյան պատժամիջոցներն ու նավթի գնի տատանումներն ի ցույց դրեցին Ռուսաստանի Դաշնության տնտեսության «ախտանիշները»: Պաշտոնապես հայտարարվում է «իմպորտափոխարինման» քաղաքականության և «տնտեսության դիվերսիֆիկացման» մասին, սակայն իրականությունն այլ բան է փաստում: Ռուբլու պերմանենտ արժեզրկումը ռուսական տնտեսության իրական վիճակի հիմնական ցուցիչն է:
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հայտարարում են, որ ճգնաժամի ամենածանր փուլն անցյալում է, սակայն լավատեսության համար հիմքեր չկան: Իրավիճակը կարող է ավելի խնդրահարույց դառնալ, քան 1998 թ. դեֆոլտի կամ 2008-09թթ. տնտեսական ճգնաժամի ժամանակ էր:
Ռուսական տնտեսությունն իր ձևի մեջ «բանանային» է դարձել. իշխանությունների կողմից նախատեսված դիվերսիֆիկացման ու բարձր տեխնոլոգիական ուղղվածության տնտեսությունը ձևավորելու պլանը գործնականում չի իրագործվում, նավթի ու գազի արտահանումը շարունակում է մնալ երկրի հիմնական տնտեսական զարկերակը:
Լայն սպառման համար նախատեսված ռուսական ապրանքները մրցունակ չեն: Եթե մրցունակ լինեին, ապա ռուբլի փոխարժեքի նվազումն ի նպաստ արտադրողի կլիներ, այսինքն իրենց ապրանքները կկարողանային արտերկրում ավելի էժան գնով վաճառել: Սակայն անգամ էժան ռուսական ապրանքներն արտասահմանման պահանջարկ չկա (բացառությամբ ետխորհրդային երկրների): Ավելին՝ ներքին շուկայի պահանջարկը չի լրացվում տեղի արտադրանքով, քանի որ ռուսաստանցիները նախընտրում են գնել ներմուծված ապրանքներ, անգամ նախկինից շատ ավելի բարձր գնով:
Նավթի գնի հոռետեսական կանխատեսումների պայմաններում, եթե ռուսական տնտեսությունն արմատական փոփոխությունների չգնա, ապա երկիրը կարող է քաոսային իրավիճակի մեջ հայտնվել, ինչը և պլանավորված է Արևմուտքի կողմից: