Ետխորհրդային տարածքում ռուսատյացության ամենացածր մակարդակը հենց Հայաստանում է, եթե ռուսական շովինիզմը սա չի գնահատում ու իր այսպես կոչված «ռազմավարական դաշնակցի» մասին կարող է այս տոնով արտահայտվել, ուրեմն ավելին քան պարզ է, որ Ռուսաստանն անհուսալիորեն կործանվող պետություն է:
Սակայն ի՞նչ կլինի, եթե Հայաստանը թքած ունենա Ռուսաստանի վրա: Վերջնական արդյունքն այն կլինի, որ այդ տերության կազմաքանդմանը կմնա ընդամենը 4 քայլ:
ՔԱՅԼ 1. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ.
Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից, ռուսական զորքերը դուրս կհանվեն Հայաստանից: Մեր երկիրը կվերադառնա եվրո-ատլանտյան կառույցների հետ հարաբերությունների խորացման արտաքին քաղաքականությանը՝ բոլոր հետևություններով ու փոփոխություններով: Որպես հուսալի դաշնակից Ռուսաստանի միջազգային վարկանիշը շեշտակիորեն կընկնի:
ՔԱՅԼ 2. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԿՈՐՑՆԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՆ ՈՒ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՆ.
Ռուսաստանը կկորցի ազդեցությունը Հարավային Կովկասում, Ադրբեջանը ևս վերջնականապես կհրաժարվի Կրեմլի դիկտատից: Արդյունքում միասնական Անդրկովկասը հուսալի կդառնա կասպիան, միջինասիական և անգամ իրանական ածխաջրածնային հումքը դեպի Եվրոպա արտահանելու համար. կկառուցվեն Ռուսաստանը շրջանցող նոր խողովակաշարեր, կարդիականացվեն ենթակառույցները և այլն:
Տարածաշրջանի ապառուսականացման արդյունքում Միջին Ասիայի երկրները ևս հնարավորություն կունենան ազատվելու ցարական լծից: Ոչ միայն Ուզբեկստանը, այլև Ղրղզստանն ու Տաջիկստանը կհրաժարվեն ռուսական պատրոնաժից՝ վերածվելով Չինաստան-Եվրոպա «Մետաքսի ճանապարհի» առանցքային գոտի:
ՔԱՅԼ 3. ԲԵԼԱՌՈՒՍՆ ՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԻՑ.
Տնտեսապես, քաղաքականապես և ռազմական իմաստով թուլացած դաշնակցից կհրաժարվեն նաև Բելառուսն ու Ղազախստանը. «Եվրասիական միության» անվան տակ Խորհրդային միության վերածննդի փորձերը հիմնովին կտապալվեն:
ՔԱՅԼ 4. ԲԱԶՄԱԶԳ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԿԱԶՄԱՔԱՆԴՎԻ.
Արտաքին լուրջ խնդիրները Ռուսաստանի ներքին կյանքում անդառնալի հետևանքների կհանգեցնեն: Նման պայմաններում երկրի ներսում գլուխ կբարձրացնեն կենտրոնաձիգ ուժերը, որոնք արտաքին ուժերի աջակցության կարճ ժամանակահատվածում կհրաժարվեն կրեմլյան սյուզերենությունից: Ռուսաստանը կկորցնի ոչ միայն այն տարածքները, որտեղ ռուսները փոքրամասնություն են կազմում, ինչպես Հյուսիսային Կովկասը, Թաթարստանը, այլև ողջ Սիբիրը: Նկատենք, որ այս պլանը դեռ ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնի կառավարման շրջանում օրակարգային էր ու մինչև օրս այն չի կորցրել իր արդիականությունը: Նման պայմաններում ռուսներն ուղղակիորեն հարկադրված կդառնան Արևմուտքի վասալն՝ առհավետ զրկվելով գերտերության վերականգնման տեսլականից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.
Ամբողջությամբ տեղին կլիներ որպես եզրակացություն ներկայացնել ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ձևակերպումը, սակայն ոչ թե Արցախի-Հայաստան, այլ Հայաստան-Ռուսաստան հարաբերակցությամբ:
ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԿՇՐՋԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ: