Հետպատերազմյան հետևություններ․ առկա սպառնալիքները ու օրհասական վերափոխումների անհրաժեշտությունը

44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի համար բավական մեծ զոհողությունների գնով: Թեև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մարդկանց անվտանգության սպառնալիքները եւ հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին՝ պետք է նաեւ փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։

Ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում։

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ