IMEX. արտաքին առևտրային նախաձեռնությունների ծրագիր

IMEX նախաձեռնությունը միտված է ապահովել հայկական որակյալ ապրանքների արտահանման ընդլայնումը՝ ապահովելով 4 հիմնական ոլորտի ծառայություններ․

1․ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ․
Եթե ունեք արտահանման ուղղված բիզնես գաղափարներ կամ ծրագրեր, մենք պատրաստակամ ենք աջակցելու ձեզ։

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ․
Եթե ունեք գործող արտադրություն, ցանկանում եք ձեր ապրանքներն արտահանել այլ երկրներ, մենք պատրաստակամ ենք աջակցելու ձեզ։

2․ ՄԱՐՔԵԹԻՆԳ

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․
Մշակվում է ձեր կողմից արտադրվող ապրանքների արտահանումն ու վաճառքն  իրականացնելու ամբողջական ծրագիրը՝ ըստ երկրների ու թիրախային շուկաների։

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ․
Իրականացվում է ապրանքների բրենդինգը կամ զարգացվում է առկա բրենդը։ Մշակվում է համալիր մարքեթինգային  ծրագիրը (գովազդ, PR, կայք, SMM)։

3․ ԼՈԳԻՍՏԻԿԱ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ․
Իրականացվում է արտադրվող ապրանքների տեղափոխություն սպառման երկրի՝ բնակավայրի պահեստներ։

ԴԻՍՏՐԻԲՈՒՑԻԱ․
Ապրանքների մատակարարման պայմանագրերի հիմքով իրականացվում է պահեստներից ապրանքների բաշխում՝ ըստ խանութների ու տաղավարների։ 

4․ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՈՐԱԿ».
Մեր փորձաքննությունն անցած ապրանքները պիտակավորվում են «ARMENIAN HIGH QUALITY» հոլոգրաֆիկ նշանով։

«ՀԱՅԿԱԿԱՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՐԱԿՅԱԼ».

Մեր նպատակն է, որ արտերկրում հայկական ապրանքներն ասոցացվեն բացառապես որակի հետ։ 

Նախագծի կայքը՝ https://imex.am/

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ