«Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումի կողմից նախաձեռնված «Էկոավանների կառուցապատման ծրագրով» Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվում է սոցիալական բնակարանաշինություն։ Էկոավանները ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացող թաղամասեր են, ունեն հստակ սոցիալական ուղղվածություն և նպատակ ունեն բնակարան հատկացնել այն ընտանիքներին, ովքեր իրենց բնակարանային ապահովման կամ կենցաղի բարելավման հարցն են լուծում։
Էկոավանների կառուցապատման փաստաթղթերի հաստատումը պատասխանատու պաշտոնյաների կողմից անհիմն ձգձգվում է ու արհեստականորեն ընթացակարգերը բարդացվում են։
Ելնելով վերը նշվածից՝ ստորագրում ենք այս կոլեկտիվ հանրագիրը հետևյալ պահանջով․
Սույն կոլեկտիվ հանրագիրը ստորագրող անձանց լիազորված է ներկայացնելու «Էկոավանների կառուցապատման ծրագրի» ղեկավար Արմեն Բադալյանը:
Հանրագիրն ուղղված է ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին (https://armenbadalyan.com/)։
Պետական աջակցության դեպքում, կառուցապատման աշխատանքների նվազող արժեքի համամասնորեն կբաշխի շահառուների միջև․ բնակարանների արժեքը համամասնորեն կնվազեն։
Ծրագրի շահառուներն ու աջակիցները հանրագիրը կարող են ստորագրել «Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումի գրասենյակներում․
* Յուրաքանչյուր հայ կարող է օգտվել այս ծրագրից։
Հանրագրին մասնակցության ցանկալի տարբերակ է թղթայինը, սակայն կարող եք նաև լրացնել առցանց հանրագիրը, որոնք ևս կկցվեն ստորագրությունների փաթեթին։