«Արմենիան պլազա» բիզնես-առևտրային համալիրի նախագիծ

Գյումրու Պարույր Սևակ 22 հասցեում կառուցվելու է բիզնես-առևտրային համալիր` ապահովելով առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը մեկ տեղում։ Ըստ այդմ մեր կարգախոսն է․

«ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ»

  • Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 10000 քմ
  • Կառուցապատման մակերեսը՝ 5500 քմ
  • Շինության ընդհանուր մակերեսը՝ 12000 քմ
  • Հարկերի քանակը՝ 3 հարկ (կենտրոնում), 2 հարկ (աջ և ձախ հատվածներում)
  • Շինության սիմվոլիկան՝ Հայկական արևախաչ (շինության կենտրոնական հատվածը)
  • Շինության կոնստրուկցիան՝ երկաթ-բետոն կարկաս, եռաշերտ ջերմամեկուսացված պատեր, ջերմամեկուսացված հատակ, տրավերտինային երեսպատում, հարթ օգտագործելի տանիք, ապակեպատ կտուր։

ՀԱՄԱԼԻՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագիծն իր բնույթով առաջին հանրային համալիրն է լինելու, որում պոտենցիալ սպառողները հնարավորություն կունենան դառնալու համալիրի բաժնետերեր։

Գյումրիի և հարակից համայնքների բնակիչները, ունենալով բաժնեմասեր, ոչ միայն կունենան մշտական պասիվ եկամուտ, այլև հատուկ դիսկոնտային հնարավորություններ, այսինքն բաժնետերերն ու իրենց թվով 5 մերձավորները կունենան համալիրի բոլոր ծառայություններից զեղչված գներով օգտվելու առավելություն։ Այս համակարգի ներդրմամբ մենք ապահովում ենք հավատարիմ սպառողների  զգալի քանակություն։

Համալիրին կից կառուցվելու են նաև հյուրանոցային և բժշկական-առողջարանային կենտրոններ՝ այդպիսով ապահովելով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության գրեթե բոլոր ծառայությունները։

Նախագծի կայքը՝ http://armenianplaza.com/

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ