Գյումրու Պարույր Սևակ 22 հասցեում կառուցվելու է բիզնես-առևտրային համալիր` ապահովելով առաջնային անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը մեկ տեղում։ Ըստ այդմ մեր կարգախոսն է․
«ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ»
- Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 10․000 քմ
- Կառուցապատման մակերեսը՝ 5․500 քմ
- Շինության ընդհանուր մակերեսը՝ 12․000 քմ
- Հարկերի քանակը՝ 3 հարկ (կենտրոնում), 2 հարկ (աջ և ձախ հատվածներում)
- Շինության սիմվոլիկան՝ Հայկական արևախաչ (շինության կենտրոնական հատվածը)
- Շինության կոնստրուկցիան՝ երկաթ-բետոն կարկաս, եռաշերտ ջերմամեկուսացված պատեր, ջերմամեկուսացված հատակ, տրավերտինային երեսպատում, հարթ օգտագործելի տանիք, ապակեպատ կտուր։
ՀԱՄԱԼԻՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագիծն իր բնույթով առաջին հանրային համալիրն է լինելու, որում պոտենցիալ սպառողները հնարավորություն կունենան դառնալու համալիրի բաժնետերեր։
Գյումրիի և հարակից համայնքների բնակիչները, ունենալով բաժնեմասեր, ոչ միայն կունենան մշտական պասիվ եկամուտ, այլև հատուկ դիսկոնտային հնարավորություններ, այսինքն բաժնետերերն ու իրենց թվով 5 մերձավորները կունենան համալիրի բոլոր ծառայություններից զեղչված գներով օգտվելու առավելություն։ Այս համակարգի ներդրմամբ մենք ապահովում ենք հավատարիմ սպառողների զգալի քանակություն։
Համալիրին կից կառուցվելու են նաև հյուրանոցային և բժշկական-առողջարանային կենտրոններ՝ այդպիսով ապահովելով քաղաքացիների համար առաջնային անհրաժեշտության գրեթե բոլոր ծառայությունները։