«Բնակարան հայրենիքում» դրամաշնորհային ծրագիր

Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար «Համահայկական  կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը մշակել է «Բնակարան հայրենիքում» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ամրապնդել սփյուռքահայերի կապվածությունը հայրենիքի հետ, զարգացնել Հայաստան-Սփյուռք փոխգործակցությունը։
Առաջին անգամ Հայաստանում և աշխարհում կառուցվելու է ավան, որի սխեմատիկ պատկերը Ամերիկյան  (ԱՄՆ) և Համահայկական  դրոշներն են  (https://globalarmenia.am/)՝ խորհրդանշելով հայության միասնականությունը։

Նախագիծը կառուցվելու է Երևանի արվարձանային հյուսիս-արևմտյան հատվածում՝ ապագա Ակադեմիական քաղաքի հարևանությամբ։ Նախագծում երկհարկանի թաունհաուսներից բացի, կառուցվելու են  հասարակական, բիզնես և այլ նշանակության շինություններ։

Թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հայ-ամերիկյան ձեռնարկատիրական նախաձեռնություններին՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ։


ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ https://american.ecotown.am/

«ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ