ԾՐԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ
«Հայկական բիզնեսի զարգացման ծրագիր»-ը ստեղծվել է՝ միավորելու Հայաստանի և սփյուռքի հայ գործարարներին, աջակցելու նոր բիզնեսների ստեղծմանը, ներգրավելու ներդրումներ հայկական նախագծերի մեջ և ձևավորելու կայուն տնտեսական համագործակցություն։
Մենք հավատում ենք, որ հայ գործարար ներուժը գլոբալ է, իսկ դրա համակարգված միավորումը կարող է դառնալ իրական տնտեսական ու աշխարհաքաղաքական ուժ։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ծրագիրը միավորում է Հայաստանի ձեռնարկատերերին, սփյուռքահայ գործարարներին, ներդրողներին, մենթորներին և նորաստեղծ բիզնեսներին։
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ստեղծել համահայկական բիզնես էկոհամակարգ, որը կմիավորի հայ գործարար ներուժը աշխարհի տարբեր երկրներից և կնպաստի Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը։
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
— Միավորել Հայաստանի և սփյուռքի գործարարներին
— Ներգրավել ներդրումներ հայկական նախագծերի մեջ
— Աջակցել նորաստեղծ բիզնեսներին
— Խթանել արտահանումը
— Ստեղծել վստահելի համագործակցության հարթակ
ԾՐԱԳՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
— Բիզնեսի ստեղծում
— Բիզնեսի զարգացում
— Բիզնես ներդրումներ

