Պետության համալիր հզորության 10 բնութագրիչները

Պետության համալիր հզորության 10 բնութագրիչները

Պետության հզորությունը դիտարկելիս պետք  է անդրադարձ կատարենք արտաքին միջավայրի հետ հարաբերություններին, քանի որ պետությունն իր ազդեցությունն է գործում արտաքին միջավայրի վրա և միաժամանակ արտաքին միջավայրն է գործում պետության վրա: Պետության հզորությունը կարող են դիտարկել որպես պետություն-միջավայր հարաբերություններում մի կողմից` միջավայրի ազդեցությունն առավել չափով վտանգներին և սպառնալիքներին դիմագրավելու ունակություն, մյուս կողմից` պետության հնարավորություն և ունակություն ազդելու արտաքին միջավայրի վրա և այն հնարավորինս կառուցվածքայնացնելու իր շահերին, նպատակներին և զարգացման գերակայություններին համապատասխան:

Այս հզորության մի բաղկացուցիչ է հանդիսանում ազգային մրցունակությունը տարբեր տեսանկյունից և տարբեր առումներով: Ազգային կամ պետական հզորության հիմքերը գտնվում են ներքին ռեսուրսների առկայության և բնույթի մեջ, դրանք են.

  1. Տարածքի մեծությունը,
  2. Աշխարհագրությունը,
  3. Ազգաբնակչության քանակը,
  4. Սահմանները,
  5. Բնական ռեսուրսների առկայությունը,
  6. Ազգային բնավորությունը և հոգեբանությունը,
  7. Քաղաքական ավանդույթները,
  8. Պետական կառավարման համակարգի ամրությունը և կայունությունը,
  9. ԶՈւ (ռազմական ուժի կազմակերպված ավանդույթները),
  10. Սփյուռքը:

Տեխնոլոգիաների փոփոխությունը, կառավարչական մեթոդների զարգացման հետ համընթաց, պետության համալիր հզորության բաղկացուցիչները որոշակի փոփոխություններ են կրում այս կամ այն առանձին տեսանկյունից: Մասնավորապես` տեղեկատվական հասարակության ձևավորումը կտրուկ բարձրացնում է տեղեկատվության ձեռքբերման փոխանակումը և կառավարման նշանակությունը պետության համալիր հզորության շրջանակներում:

Սկսած 1980-ականներից Արևմուտքի երկրներում մշակվում և ներկայացվում են, այսպես կոչված, տեղեկատվական աշխարհաքաղաքականության տեսություններ: ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում, երբ 2 գերտերությունների և ռազմաքաղաքական ճամբարների միջև հավասարակշռությունը մեծ չափով պայմանավորված էր միջուկային մարտագլխիկներ կրող միջմայրցամաքային ռազմավարական հրթիռների, ինքնաթիռների ու նավատորմի քանակի հարաբերակցությունից, բուն աշխարհագրական գործոնները կորցրել էին իրենց նախկին կարևորությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը փոխվեց և աշխարհագրությունը կրկին սկսեց հանդիսանալ պետության համալիր հզորության կարևոր բաղկացուցիչ:

ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ